Բացել լրահոսը Փակել լրահոսը
0
A A
Պաշտոնական

ՀՔԾ-ն մերժել է Արա Բաբլոյանի խափանման միջոցը չեղարկելու միջնորդությունը

Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը, որով առաջարկվում էր չեղարկել Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,- ասացին ՀՔԾ-ից:

2019թհոկտեմբերի 28ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի (իշխանությունը յուրացնելը) 1-ի մասով և 314-ի (պաշտոնեական կեղծիք) 1-ի մասովԽափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նաև Արսեն Բաբայանին է մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համարոր նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարօժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալունինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: