Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուստամ Բադասյան1
A A
Քաղաքականություն

Իշխանության կողմից որևէ ճնշման մասին փաստ չի կարող լինել․ նախարարը՝ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումների մասին (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում factor.am-ի հարցին ի պատասխան ասել է, որ իշխանության կողմից Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին լուրերը կեղծ են։

«Երկու տարբեր միտում եմ նկատել, սկզբի շրջանում փորձում էին հասցնել նրան, որ ով դիմի վաղ կեսնաթոշակի, ընկալում ունենա, որ ինքը շատ վատ արարք է կատարել և բարոյական դաշտում էին փորձում այդ հարցը ներկայացնել և նման ազդեցություն ունենալ։ Ճնշման այլ մեթոդներ են հիմա որդեգրել, տարբեր կեղծ լուրեր են տարածում, որը պետք է ճնշում ենթադրի այն դատավորի նկատմամբ, որը  կարող է  դիտարկել նման հնարավորություն։ Ես արձանագրում եմ, որ իշխանության կողմից որևէ ճնշման մասին փաստ առկա չէ և չի կարող լինել, իսկ որոշ ուժերի կողմից ակնհայտ միտում եմ տեսնում մեդիաարշավների միջոցով ճնշում գործադրելու»,- նշել է նախարարը։

Լրագրողի հարցին, թե վարչապետի մոտ ուժային կառույցների ղեկավարների  հանդիպում չի եղե՞լ, որ ՍԴ դատավորների դեմ «դոսյե» հավաքեն, Ռուստամ Բադասյանը բացասական պատասխան տվեց։

«Ոչ, որովհետև վստահ եմ, թե ինչ որակի իշխանություն ենք մենք ներկայացնում, և նման քննարկումներ բացառված են գործող Կառավարությունում»,- ասաց Արդարադատության նախարարը։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ կեղծ տեղեկություններ տարածողները շահագրգռված չեն ունենալ Սահմանադրական դատարան, որին հանրությունը վստահում է։