Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport borba 14.01.
A A
Սպորտ

Հայաստանի ըմբիշները պատրաստվում են ֆրանսիական մրցաշարին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Օլիմպավանում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Բուլղարիայի ընտրանու հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Թիմերի ներկայացուցիչները համատեղ մարզումներից բացի նաև փորձնական գոտեմարտեր են անցկացնում։

Մեր ըմբիշներ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ քաշային կարգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Ռոբերտ Ղարիբյանը (82 կգ),  Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 97 կգ) և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը հունվարի 18-19-ը կմասնակցեն Ֆրանսիայի Նիս քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին։