Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները սկսել են մրցաշրջան-2020-ի նախապատրաստական փուլը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականը սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

Նախապատրաստական առաջին փուլն անցկացվում է Ալբերտ Ազարյանի անվան մասնագիտացված մարզադպրոցում: Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարած  մարզչական խումբը նախապես կազմած ծրագրով բարելավում է մարմնամարզիկների ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը:

Փետրվարի 25-28-ը Երևանում կանցկացվի Հայաստանի առաջնությունը: Դրանից հետո կկազմվեն տղամարդկանց և կանանց հավաքականները, որոնք ուսհավաք կանցկացնեն Թբիլիսիում: Մեր մարմնամարզիկները մարտի 16–22–ը Դոհայում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի մարմնամարզիկներից Տոկիոյի օլիմպիական խաղեր ուղեգիր նվաճել է միայն Արթուր Դավթյանը։