Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0587 (1)
A A
Հասարակություն

Անգիտակից վիճակում է՝ վերակենդանացման բաժանմունքում․ փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին (տեսանյութ)

Այսօր հայտնի դարձավ, որ Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց։

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը, մեկնաբանելով Գրիգորյանի առողջական վիճակը,  նշեց, որ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստից առաջ է զանգահարել «Նաիրի» բժշկական կենտրոն և տեղեկացել իր պաշտպանյալի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ։ 

«Ցանկանում եմ փաստել, որ ըստ էության, նման հիվանդությունների տեր անձնավորությանը պահելով կալանքի տակ և նման պայմաններում՝ ահավասիկ ունեցանք այդ արդյունքը։ Վերջինս ոչ թե կալանք, այլ պատիժ է կրում», - նշեց Բաղդասարյանը։
 
Գրիգորյանի առողջական վիճակի մասով փաստաբանն ասաց, որ վերջինս անգիտակից վիճակում պառկած է վերակենդանացման բաժանմունքում։
 
«Միացված է տարբեր տեսակի դեղամիջոցների, սիստեմաների։ Ավելի մանրամասն կարող եք «Նաիրի» բժշկական կենտրոնից ճշտել», - եզրափակեց պաշտպանը։