Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-ARFh7iEWyy
A A
Քաղաքականություն

Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով կան ձերբակալվածներ

Իրանում Ուկրաինական ինքնաթիռի կործանման գործով մի քանի մարդ է ձերբակալվել, այս մասին տեղեկացնում է երկրի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայիլին, հայտնում է  ՌԻԱ Նովոստին։

«Մենք առայժմ գործի հետաքննության սկզբնական փուլում ենք, բայց այդ գործով արդեն որոշ մարդիկ ձերբակալվել են»,-ասել է Իսմայիլին: Նա հավելել է, որ «դիտարկվելու են ինքնաթիռի կործանման բոլոր ասպեկտները»: Նրա խոսքով՝ բազմաթիվ մարդիկ են ներգրավված հետաքննության մեջ:

Ինչպես հայտնի է ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 8-ին ։ Թեհրանից Կիեւ չվերթ իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ինքնաթիռը կործանվել է թռիչքից կարճ ժամանակ անց ։ Զոհվել են Բոլոր նրանք, ովքեր եղել են օդանավում ՝ 167 ուղեւորներ Իրանից, Ուկրաինայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, Աֆղանստանից եւ անձնակազմի ինը անդամները: