Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hajrapetyan
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Իրանում

Հայաստանի հավաքականի և Երևանի «Ուրարտուի» դարպասապահ Արամ Հայրապետյանը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փայքան» ակումբ։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Արամ Հայրապետյանն «Ուրարտուում» ընդմիջումներով հանդես է եկել 2014-19թթ: Այդ ժամանակահատվածում նա անցկացրել է 83 հանդիպում։ «Ուրարտուի» կազմում Հայրապետյանը դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր և սուպերգավաթակիր։