Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) ընթացավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Դատական նիստի սկզբում Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանության կողմը գտնվում է անբարենպաստ պայմաններում և «պաշտպանների նկատմամբ օգտացործվում են վիրավորանքներ, ուստի Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատական նիստին չի ներկայանում»։
Նրա խոսքով՝ դատարանն արձանագրում է, որ ուսումնասիրել է դատարանը և որևէ վիրավորանք և սպառնալիք չի արձանագրվել:
Դատավորը հարցրեց՝ արդյոք մեկ այլ պաշտպան կարո՞ղ է փոխարինել Միհրան Պողոսյանին և նշեց՝ եթե 3 անգամ պաշտպանը չներկայանա, կարող են նշանակել այլ պաշտպան, այլապես քանի որ Միհրան Պողոսյանի բացակայությամբ հնարավոր չէ նիստը շարունակել, պետք է այն հետաձգել:
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ տուժողների իրավահաջորդի կողմից հնչել է սպառնալիք, դատարանը, դատախազները ավելի չպետք է պաշտպանված լինեն, քան պաշտպանները:
«Թե դուք համարում եք, որ սպառնալիք չէ, նշանակում է, որ Դուք կարող ե թույլ տալ, որ հնչի նաև Ձեր հասցեին»,- ասաց նա:
Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 13։00-ին։