Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sari
A A
Սպորտ

Կինս ասում է, որ պետք չէ հիմար լինել. Մաուրիցիո Սարի

Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին այնքան էլ ոգևորված չէ Իտալիայի առաջնության առաջին խաղաշրջանը հաղթելու կապակցությամբ:

«Նախկինում «Նապոլիի» հետ երկու անգամ դարձել եմ ձմեռային չեմպիոն, սակայն երկու դեպքում էլ թիմը չի հաղթել առաջնությունում: Այդ իսկ պատճառով ուշադրություն չեմ դարձնում վիճակագրության վրա, առավել ևս կինս ասում է, որ պետք չէ հիմար լինել և հավատալ թվերին», - այդպես է մեկնաբանել իր թիմի միջանկյալ հաղթանակը անվանի մասնագետը:

Նշենք, որ «Յուվենթուսն» առաջին շրջանի վերջին խաղում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել էր «Ռոմային» և շրջանցել էր մրցաշարի միանձնյա առաջատար «Ինտերին»: