Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Բարսելոնան» 17 տարում առաջին անգամ մրցաշրջանի ընթացքում փոխեց գլխավոր մարզչին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» երեկ պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին: 

55-ամյա մասնագետը կատալոնյան ակումբը գլխավորում էր 2017թ ամռանից: Նրա ղեկավարությամբ «կապտանռնագույնները» երկու տարի անընդմեջ նվաճել էին Իսպանիայի չեմպիոնի կոչումը, մեկական անգամ տիրել գավաթին ու սուպերգավաթին:

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 61-ամյա մասնագետ Կիկե Սետյենը, որն իր կարիերայի ընթացքում դեռևս ոչ մի տիտղոս չի նվաճել: Վերջինս հայտնի է նրանով, որ 2018 թվականին «Բետիսի» հետ հաղթել էր «Բարսելոնային» նրա իսկ հարկի տակ՝ 4:3: Կիկե Սետյենը նաև շախմատի մեծ սիրահար է և նախկինում նույնիսկ խաղացել է աշխարհի նախկին չեմպիոններ Անատոլի Կարպովի և Գարի Կասպարովի հետ:

Հավելենք, որ կատալոնյան ակումբը վերջին 17 տարիներին առաջին անգամ պաշտոնանակ արեց գլխավոր մարզչին հենց մրցաշրջանի ընթացքում: Թիմում վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2003 թվականին, երբ հոլանդացի Լուիս վան Գալին փոխարինել էր Ռադոմիր Անտիչը: