Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess sharja
A A
Սպորտ

Շախմատ․ Սոնա Ասատրյանը նույն արդյունքով գրավել է 12-րդ, իսկ Արմինե Բաբայանը՝ 24-րդ տեղը

Հայաստանի շախմատիստուհիները համեստ դիրքեր են զբաղեցրել Շարժա քաղաքում (ԱՄԷ) կայացած կանանց շախմատի միջազգային  մրցաշարում։

ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Ասատրյանն ու Արմինե Բաբայանը  9 հնարավորից վաստակելով 6-ական միավոր, բաժանել են 11-24-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով մերոնք ի վերջո զբաղեցրել են համապատասխանաբար 12-րդ և 24-րդ տեղերը։

Ուզբեկստանը ներկայացնող հայազգի շախմատիստուհի Իրինա Գևորգյանը 6,5 միավորով մրցաշարն ավարտել է 8-րդ հորիզոնականում։ Հինգ շախմատիստուհի վաստակել են 7-ական միավոր։ Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող է դարձել ռումինուհի Իրինա Բուլմագան։