Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arman_Sargsyan1305-new
A A
Հասարակություն

Ոստիկանության քրեական հետախուզության և 6-րդ գլխավոր վարչությունները լուծարվել են․ shamshyan.com

Հունվարի 8-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգյանը հրամաններ է ստորագրել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ա. Սարգսյանի հրամանով լուծարվել են ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունները։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել են՝ դառնալով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը, որը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համակարգում ընդունված է որպես «օպերատիվնիկ»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում