Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնասպանություն
A A
Պաշտոնական

Մեծամորում քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել՝ ցած նետվելով շենքի տանիքից

Հունվարի 11-ին, ժամը 22:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով թիվ 4 շենքի տանիքից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Արա Ս.-ի (ծնված 1976 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժին: