Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tarec futbolist
A A
Սպորտ

Աշխարհի ամենատարեց գործող ֆուտբոլիստը կշարունակի ելույթները (տեսանյութ)

Ճապոնական «Յոկոհամա» ակումբը երկարաձգել է աշխարհի ամենատարեց գործող ֆուտբոլիստ Կաձիեսի Միուրայի պայմանագիրը: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Այդպիսով, 52-ամյա հարձակվողն այս տարի կանցկացնի իր թվով 35-րդ մրցաշարջանը: Նախորդ տարի նա իր թիմի կազմում անցկացրել էր ընդամենը 5 հանդիպում:

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ավարտը: Հավելենք, որ Կաձիեսի Միուրան «Յոկոհամայում» հանդես է գալիս 2005 թվականից: