Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess margaryan
A A
Սպորտ

Արթուր Դավթյանը՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի միանձնյա առաջատար

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկած ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում այսօր կայացել է 2-րդ տուրը:

Մրցաշարի 10 մասնակցիներից միայն միջազգային վարպետ Արթուր Դավթյանին է հաջողվել երկու հաղթանակ տանել: Այսօր 17-ամյա շախմատիստը սևերով պարտության է մատնել ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանին:

Երկու տուրից հետո 1,5-ական միավոր են վաստակել Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Ստուրուան, ուկրաինացի Պլատոն Գալպերինը և ռուսաստանցի Եվգենի Լևինը:

Վաղը կայանալիք 3-րդ տուրում Արթուր Դավթյանը սպիտակներով կհանդիպի Պլատոն Գալպերինի հետ: Սկզբունքային նշանակություն ունեն նաև Զուրաբ Ստուրուա – Ստեֆան Պողոսյան և Եվգենի Լևին – Հովիկ Հայրապետյան պարտիաները: