Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Թախթիի Գավաթ․ Արսեն Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2019թ չեմպիոն Արսեն Հարությունյանը դարձել է Իրանում ընթացող ըմբշամարտի Թախթիի Գավաթի խաղարկության փոխչեմպիոն։

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մեր  57 կգ քաշային ըմբիշը եզրափակիչում պարտվել է Մ-23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իրանցի Ալիրեզա Սարլակին։ Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը։

Գևորգ Մխեյանն այսօր դուրս է եկել 70 կգ քաշային կարգի եզրափակիչ, իսկ Արման Անդրեասյանն (70 կգ) ու Մհեր Մարկոսյանը (86 կգ) վաղը կպայքարեն բրոնզե մեդալի համար։