Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Իրանը զգուշացրել է Հայաստանին՝ եթե հանձնեք ազատագրված հողերը, իրենք կմտնեն այդ տարածք․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«ԼՂՀ հակամարտությունը ոչ միայն տարածաշրջանային, այլ ավելի մեծ նշանակություն ունի։ Եթե հանկարծ այս տարածաշրջանում տաք պատերազմ բռնկվի, ապա ներքաշվելու են մի շարք պետություններ թե տարածաշրջանից, թե տարածաշրջանից դուրս»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հակամարտությանը։

Նրա ներկայացմամբ եթե ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանի, ԻԻՀ-ն իր հերթին ինչ-որ քայլեր կձեռնարկի, որոնք կարող են առնչվել հարևանների շահերին՝ ընդհուպ մինչև ԼՂՀ հակամարտության ակտիվացումը։ Նման միջավայրում Հայաստանն իր շահերը պաշտպանելու համար պետք է ակտիվացնի դիվանագիտական առաքելությունները ԱՄՆ-ի, Իրանի, ՌԴ-ի, Չինաստանի, Եվրոպայի հետ։ «Իրանը 49 կմ սահման է պահում չճանաչված ԼՂՀ-ի հետ։ 1997թ․ երբ ինձ Թեհրան հրավիրեցին, մի շարք առաջարկների հետ ասացին, որ եթե դուք հանկարծ հանձնեք ազատագրված հողերը, մենք կմտնենք այդ տարածք։ Նրանք չեն ուզում իրենց հյուսիսային սահմանին Ադրբեջանի հետ ինչ-որ հարաբերությունների մեջ մտնել»,- հավելեց Ա․Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում