Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134320
A A
Հասարակություն

Սեյրան Օհանյանի պաշտպանը ներկայացնում է քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Մարտի 1-ի» գործի շրջանակում Պաշտպանության նախկին նախարար, ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը շարունակեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնել։

Նշենք, որ այդ միջնորդությունը ներկայացվել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին։

Կարեն Մեժլումյանը ներկայացնում էր «Յոթի գործով» դատապարտվածների և ազատ արձակվածների վերաբերյալ տեղեկություններ, ընդգծելով, որ այս դեպքում գործում է խտրական մոտեցում: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նկատեց, թե Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության մեջ լրացուցիչ տեղեկություններ չկան։