Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԱԾ
A A
Հասարակություն

Մեղադրանք է առաջադրվել ««Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձին․ ԱԱԾ

««Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով և  254 հոդվածի առաջին մասով»,-այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական բաժնից։

Նաև տեղեկացրին, որ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հունվարի 3-ին ձերբակալվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ  էջը վարող անձը, ով տեղեկատվություն էր հրապարակել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։

Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։

Վերջինս հայտնել էր, որ նման քայլի է գնացել ընդդիմադիր հայացքների, մասնավորապես՝ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ անհամաձայնության պատճառով։