Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը վնասվածք է հասցրել հարազատ հորը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը Պրոֆեսիոնալ թենիսիստների միության գավաթի խաղարկության հանդիպման ժամանակ վնասվածք է հասցրել հարազատ հորը:
Ավստրալացի Նիկ Կիրիոսի հետ խաղին նա անհաջող սեթից հետո զայրույթից ռակետը հարվածել է աթոռին: Ռակետի կոտրված կտորներից մեկը ակամայից դիպել է մոտ նստած ավագ Ցիցիպոսի ձեռքին, որի պատճառով արյունահոսություն է սկսվել: Թենիսիստի հայրը ստիպված դիմել է բժիշկների օգնությանը: Տեսանյութում նաև երևում է, թե ինչպես է այդ միջադեպից հետո մայրը նախատում իր որդուն:
«Դա շատ անսպասելի եղավ: Ես չէի ուզում այդպես վարվել, պարզապես իրավիճակը դուրս եկավ հսկողությունից: Երևի նա էր որոշել թիմից առանձնանալ և աջակցել ինձ: Արդյո՞ք հիասթափված է նա իմ արարքից: Այդ մասին ես դեռ չեմ քննարկել նրա հետ», - իր թվիթերում գրել է Ստեֆանոս Ցիցիպասը:
Հավելենք, որ թենիսի Հունաստանի հավաքականը, որի գլխավոր մարզիչը Ապոստոլոս Ցիցիպասն է, ժամանակից շուտ դուրս է մնացել գավաթի խաղարկությունից:
Uh...
— Matthew Willis (@MattRacquet) 7 января 2020 г.
? @primevideosport pic.twitter.com/ooa72qyJXi