Բացել լրահոսը Փակել լրահոսը
78202C7A-1F76-432F-AB2B-3709974D42C3_cx9_cy0_cw90_w1023_r1_s
A A
Հասարակություն

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքում ամերիկյան օբյեկտներին (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտյան Իրաքում հրթիռակոծվել են Այն Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական օբյեկտները: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ նշելով, որ սա պատասխան է իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությանը, հայտնում է Reuters-ը։

Ռուսական Tass գործակալությունը նշում է, որ հրթիռակոծման արդյունքում 80 հոգի է մահացել։