Բացել լրահոսը Փակել լրահոսը
արծրուն հովհաննիսյան
A A
Պաշտոնական

Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել. Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տավուշի հատվածում Ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։

Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել»,- գրել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հերթին հաղորդում են, որ Հայաստանի զինված ուժերը «խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում զոհ ունեն»: