Բացել լրահոսը Փակել լրահոսը
119157
A A
Քաղաքականություն

«Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակվել Ղասեմ Սոլեյմանիի տեղակալը

Հունվարի 3-ին Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման նոր հրամանատար է նշանակել Ղասեմ Սոլեյմանիի տեղակալ, բրիգադային գեներալ Էսմայիլ Ղաանիին։

Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանական պաշտոնական աղբյուրներին։
 
Ըստ աղբյուրի՝ տարածված հայտարարության մեջ Խամենեին նշել է, որ «Ղոդս» ստորաբաժանման ծրագիրը կշարունակի անփոփոխ մնալ։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ամերիկյան ուժերի ավիահարվածներից սպանվել է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։

ՄԱԿ ԱԽ՝ 2007 թվականին ընդունված 1747 բանաձևով ՄԱԿ-ի անդամ երկրներին արգելվում էր ընդունել կամ այլ երկիր տեղափոխել Սոլեյմանիին։ Սոլեյմանին ընդգրկված էր նաև ԱՄՆ ահաբեկիչների ցուցակում։