Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aips
A A
Սպորտ

2019թ լավագույն մարզիկ և մարզուհի են ճանաչվել Լիոնել Մեսին և Սիմոնա Բայլսը

Մարզական լրագրողների միջազգային միության՝ AIPS-ի հարցման արդյունքներով, 2019 թվականի լավագույն մարզիկ է ճանաչել Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին, իսկ լավագույն մարզուհի՝ ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բայլսը: Այդ մասին հայտնում է միության պաշտոնական կայքը:

Հարցմանը մասնակցել են 102 երկրների 331 լրագրող: Լիոնել Մեսին ստացել է ձայների 13,11 տոկոսը՝ առաջ անցնելով քենիացի վազորդ Էլիուդ Կիպչոգեից (12,01 տոկոս): Երրորդ տեղը զբաղեցրել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը (9,38):

Սիմոնա Բայլսը դարձել է առաջին մարզուհին, որը ստացել է 15,04 տոկոս ձայն: Հարցման արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի ֆուտբոլիստուհի Մեգան Ռապինոն (13,51), իսկ երրորդ՝ ճամայկացի աթլետուհի Շելի-Էն Ֆրեյզեր-Պրայսը (11,01):