Բացել լրահոսը Փակել լրահոսը
54700_b
A A
Պաշտոնական

Երևան քաղաքում երկրաշարժ տեղի չի ունեցել․ ԱԻՆ հայտարարությունը

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, հայտնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 29-ին 23։00-ից մինչև 24։00 Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևան քաղաքում երկրաշարժ տեղի չի ունեցել։ Երկրաշարժի դեպքում, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, սահմանված կարգով, տեղեկացնում է հանրությանը։

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»: