Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan - uzbekstan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմրցի նաև Ուզբեկստանի հետ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ըստ նախնական պայմանավորվածության 2020 թվականի մարտին 30-ին Ալմաթիում ընկերական խաղ է անցկացնելու Ղազախստանի ընտրանու դեմ: 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այդ հանդիպումից 4 օր առաջ մեր հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի՝ Տաշքենդում մրցելով Ուզբեկստանի հավաքականի հետ:

Նախկինում երկու թիմերը հանդիպել են երկու անգամ, և երկու դեպքում էլ Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել (2:0, 3:1):