Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Տավուշի մարզում բացվել է ֆուտբոլի 5 փոքր խաղադաշտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր Տավուշի մարզում բացել է հերթական փոքր խաղադաշտերը։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը։

Ֆեդերացիայի պատվիրակությունը նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ փոքր խաղադաշտեր է բացել Հաղարծին, Գանձաքար, Գետահովիտ, Ազատամուտ գյուղերում և մարզկենտրոն Իջևանում։