A
A
«Մասիս» և «Երևան» ակումբները չեն վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ստացել «Մասիս» ՖԱ ֆուտբոլիստ Աշոտ Խաչատրյանից և «Երևան» ՖԱ ֆուտբոլիստներ Արամ Հովսեփյանից, Էդգար Մկրտչյանից, Աղավարդ Պետրոսյանից, Արգիշտի Պետրոսյանից, Գեղամ Թումբարյանից, Վահե Մովսիսյանից, Լևոն Բադալյանից, Աբրահամ Պորտուգալյանից (հանդես է գալիս ակումբում վարձավճարով, հանդիսանում է «Ուրարտու» ՖԱ ֆուտբոլիստ), Տիագո Դանիել Գոմես Կորեայից և Խոսե Անտոնիո Կալդաս Օլիվեյրայից առ այն, որ համապատասխանաբար «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն վճարել իրենց աշխատավարձերը։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայութունը։
Սահմանված ընթացակարգի համաձայն՝ վերոնշյալ հարցի քննությունը փոխանցվել է ՀՖՖ Վեճերի լուծման պալատ։ Քննությունն ընթացքի մեջ է։