Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Մշակույթ

Առաջին անգամ ներկայացվել են Սևանի ավազանի հուշարձաններից հայտնաբերված եզակի գտածոներ (տեսանյութ)

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Հնագիտության և ազգագրության ինստիտուտը համատեղ բացել են «Ուեդուրիէթունի երկրի հնագիտական ժառանգությունը» խորագրով ցուցադրությունը, որտեղ առաջին անգամ ներկայացված են Սևանի ավազանի տարբեր հայտնի հուշարձաններից հայտնաբերված եզակի գտածոներ ։

Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի խոսքով, սա համատեղ ցուցադրության առաջին փորձն է, որ պետք է շարունակական դարձնել։

Ցուցադրությունը նվիրված է ականավոր հնագետ Աշխարբեկ Քալանթարի հիշատակին և բաց կլինի մինչև մարտի 21-ը։ Բացմանը ներկա էր նաև Աշխարբեկ Քալանթարի թոռը՝ հայտնի ֆիզիկոս Վահագն Գուրզադյանը։