Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հացադուլ հայտարարած զինթոշակառուին միացել է Մարգարիտա Խաչատրյանը (տեսանյութ)

Զինթոշակառու Մխիթար Ալումյանը շարունակում է իր հացադուլը Պաշտպանության նախարարության շենքի առջև։ Մխիթար Ալումյանը հացադուլ է հայտարարել դեկտեմբերի 10-ից։ Պատճառն այն է, որ ըստ Ալումյանի՝ նախարարությունից իրեն խոստացել են տրամադրել 19 միլիոն 400 հազար դրամ բնակարանի վերանորոգման համար, սակայն մինչև հիմա գումարը չի տրամադրվել։ Ալումյանն ասաց, որ տեսել է գումարի վերաբերյալ Պաշտպանության նախարարի գրությունը։ 
 
Այստեղ է նաև «Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։ «Ա1+»-ի հեզ զրույցում Խաչատրյանն ասաց, որ հացադուլ է  հայտարարել, մինչև իրեն չտրամադրելն Մխիթար Ալումյանի բնակարանի վերանորոգման համար նախատեսված 19 միլիոն 400 հազար դրամի նախարարական գրությունը։
 
Խաչատրյանը նաև ասաց, որ մոտ 1 ժամ առաջ իրենց է հանդիպել Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը և ասել, որ Ալումյանի համար փաստաթղթային ձևակերպում չի եղել ո՛չ սոցվարչությունում, ո՛չ նախարարության ֆինանսական վարչությունում։ 
 
Ալումյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ եթե նախարարություն քայլեր չձեռնարկի, ապա արդեն կսկսի ջրադուլ անել։ 
 
Քիչ առաջ այստեղ եկավ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ Ալումյանի բնակարանի համար ոչ թե գումարի տրամադրման գրություն է պատրաստվել, այլ ուղղակի գնահատում է կատարվել, թե որքան կարժենա վերանորոգումը։ Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ նախարարությունն ուղղակի պետք է քայլեր ձեռնարկեր, օրինակ, մի բարերարի գտներ՝ գումար տրամադրելու համար։