Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կառավարության շենքի դիմաց իրավիճակը լարված է․ փորձեցին փակել ճանապարհը (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց լարված իրավիճակ է։ Խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, հակառակ դեպքում սպառնում են փակել ճանապարհը կամ ուժով մտնել Կառավարության շենք։

Աջամյանի հարազատները փորձեցին փակել ճանապարհը՝ դադարեցնելով երթևեկությունը, սակայն ոստիկանների միջամտությամբ ճանապարհը բացվեց։ Նրանք պահանջում են արդար քննություն, կասկածներ ունեն, որ զինծառայողի մահվան գործը ուզում են կոծկել։ Ասում են՝ օրեր առաջ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպումից հետո էլ իրավիճակը որևէ կերպ չի փոխվել։ Մահացած զինվորի մայրը փորձում է մուտք գործել Կառավարության շենք։

Հավաքվածները սպառնում են զինվորի դին տեղափոխել կառավարության դիմաց, եթե իրենց պահանջը չկատարվի։

Հավաքվածները հայտարարեցին՝ սպասելու են կես ժամ, որից հետո փակելու են ճանապարհը։

Ոստիկանների հետ բախումների ընթացքում կոտրվեց Արթուր Աջամյանի նկարը, ինչը հարուցեց մահացած զինծառայողի հարազատների զայրույթը։