Հայաստանը 11 մասնակից կունենա շախմատի աշխարհի առաջնություններում
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում այսօր կմեկնարկի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:
Մրցումային առաջին երեք օրը կկայանան արագ շախմատի պարտիաները: Մասնակիցները շվեյցարական մրցակարգով կանցկացնեն 15-ական պարտիա: Դեկտեմբերի 29-ին և 30-ին կանցկացվի կայծակնային շախմատի առաջնությունները, որոնք բաղկացած են 21 տուրից:
Այդ մրցումներին Հայաստանից կմասնակցեն 11 շախմատիտ-շախմատիստուհի: Տղամարդկանցից հանդես կգան գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանն ու Մանուէլ Պետրոսյանը, կանանցից՝ Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:
Երեկ կայացել է առաջնության բացման արարողությունը և նախնական վիճակահանությունը: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 16:00-ին: