Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի եղբայրը և թիկնազորի պետը դատի են տվել Էթիկայի հանձնաժողովին (տեսանյութ)

Նախկին և ներկա բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների գույքի ու եկամուտների հայտարարագրերում առկա խնդիրների պատճառով դատական գործեր կան։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։

«Վարույթների գերակշիռ մասը վերաբերում է նախկին պաշտոնյաներին։ Ունենք ԱԺ պատգամավորներ, դատավոր։ Խնդիրը վերաբերում է պաշտոնի դադարեցման հայտարարգիր չներկայացնելուն, հայտարարագրի մեջ սխալների առկայությանը»,- հավելեց Հ․Հարությունյանը։ Ի դեպ այդ պաշտոնյաները դատի են տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, որի իրավահարջորդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է։

Իսկ նախկին պաշտոնյաներից Էթիկայի հանձնաժողովին դատի են տվել, օրինակ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանն ու այլոք։