Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+10 marzik 1
A A
Սպորտ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը որոշեց տարվա 10 լավագույն մարզիկներին (տեսանյութ)


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր ամփոփել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: 


Ազգային հավաքական թիմերի մարզիչների, լրագրողների և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ հայտնի դարձան տարվա 10 լավագույն մարզիկները: Ահա նրանք. 


Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)
Արթուր Ավետիսյան (մարմնամարզություն)
Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)
Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)
Տիգրան Կիրակոսյան (սամբո)
Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ)
Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)
Գոռ Մինասյան (ծանրամարտ)
Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ)


Հավելենք, որ «Ա1+»-ը չի մասնակցել մրցույթին, քանի որ դեմ է քվեարկության ներկայիս ձևաչափին: Դժգոհություն հայտնեց նաև Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որը ասաց, որ պետք է վերադառնալ քվեարկության հին տարբերակին և տարվա լավագույն մարզիկներին որոշել միմիայն մարզական լրագրողների տված ձայների օգնությամբ: