Սպորտը պետք է ապաքաղաքականացվի. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՖՖ նորընտիր նախագահին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
«Հայաստանում, այդ թվում՝ կառավարությունում, շատ են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները։ Բնականաբար մենք անտարբեր չենք, ինչ պրոցեսներ են տեղի ունենում ֆուտբոլում, ֆուտբոլի ֆեդերացիայում։ Ֆուտբոլի զարգացումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի։ Կառավարության համար կարևոր է նաև սպորտի ապաքրեականացումն ու ապաքաղաքականացումը», - հանդիպման ժամանակ ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ֆուտբոլի ֆեդերացիային այն հարցերում, որոնք պետք են՝ մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու համար։
«Հույս ունենք, որ ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը կլինի մեր ռազմավարական պատկերացումների շրջանակներում», - մատնանշել է Նիկոլ Փաշինյանը։