A
A
Ծանրամարտ. Գոռ Մինասյանը առաջինն է Քաթարի գավաթում, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ երկրորդը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրորդները գերազանց ավարտեցին Դոհայում կայացած ծանրամարտի Քաթարի գավաթի 6 –րդ խաղարկությունը, որը միաժամանակ օլիմպիական վարկանիշային մրցաշար էր:
Տղամարդկանց մրցաշարի գերծանր՝ +109 կգ քաշային կարգում հանդես եկած մեր երկու ծանրորդները զբաղեցրին մրցանակային երկու տեղերը: Աշխարհի 2019թ փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկամարտի 424 կգ (198+226) արդյունքով գրավեց առաջին տեղը: Աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր Ռուբեն Ալեքսանյանը ցույց տվեց երկրորդ արդյունքը՝ 416 կգ (180+236): Երրորդ տեղը գրավեց ալժիրցի Վալիդ Բիդանին՝ 415 կգ (190+225):
Այդպիսով, Հայաստանի հավաքականը Քաթարից կվերադառնա երեք մեծ մեդալով՝ 2 ոսկե, 1՝ արծաթե: