ՀՖՖ ընտրական ժողով. ֆուտբոլի առողջացում, թե՝ նոր տարաձայնություններ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր տեղի ունեցավ ՀՖՖ հասարակական կազմակերպության անդամների արտահերթ ժողովը, որի ժամանակ ընտրվեցին նոր նախագահը և գործկոմի անցամները:
Կանոնակարգով ժողովը պետք է անցկացներ նախկին նախագահի առաջին փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, բայց վերջինս հրաժարվեց, քանի որ մասնակցելու էր գործկոմի անդամների ընտրությանը: Արդյունքում ժողովի վարումը վստահվեց գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանին, ինչը դուր չեկավ նախագահի թեկնածու Թոմաս Գրիգորյանին ու նրա սեփական ակումբի ներկայացուցչին:
Որոշակի վիճաբանությունից հետո ժողովը, այնուամենայնիվ, սկսեց իր աշխատանքը: Այնուհետեև ժողովի արձանագրության հաստատման համար ընտրվեցին 6 պատվիրակներ: Ապա ընտրվեց հաշվիչ հանձնաժողով՝ երեք անդամից:
ՀՖՖ անդամներ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԴԻԼԻՋԱՆ» ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» հասարակական կազմակերպությունը, ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ «ԱՐԱՐԱՏ» Հ/Ձ փակ բաժնետիրական ընկերությունը և «ԴՖԱ» փակ բաժնետիրական ընկերությունը դեկտեմբերի 18-ին առաջարկել էին ֆեդերացիայի նախագահի և Գործադիր
կոմիտեի անդամների ընտրություններն անցկացնել բաց քվեարկությամբ, սակայն այն մերժվեց ժողովի վարողի կողմից:
Հետո քվեարկության դրվեցին ՀՖՖ գործադիր կոմիտեի կողմից կասեցված անդամների՝ ՀՖՖ անդամության կասեցման հարցը: «Վանաձոր ֆուտբոլային ակադեմի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչն առաջարկեց նախ 2-3 րոպե տրամադրել այդ ՀԿ-ների ղեկավարներին և լսել նրանց պարզաբանումները կապված իրենց գործունեության դադարեցման կամ սառեցման հետ, սակայն Արթուր Ազարյանն ասաց, որ ֆեդերացիան նրանց ժամանակ տվել էր անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու համար, բայց այդպես էլ ոչինչ չեն ստացել:
Ժողովմ առանձին-առանձին քվերարկեց կասեցված անդամների կասեցման քվեարկությունը: ՀՖՖ 34 ՀԿ-ների անդամությունը կասեցվեց: Արդյունքում, նախագահական ընտրություններին մասնակցեցին 24 ԿՀ-ներ, քանի որ «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը չէր ներկայացել ժողովին:
Ապա ՀՖՖ նախագահի երկու թեկնածուներին՝ Թովմաս Գրիգորյանին ու Արմեն
Մելիքբեկյանին ձայնի իրավունք տրամադրվեց: Նրանց ելույթներից հետո սկսվեց նախագահի ընտրությունը: Փակ քվեարկության արդյունքում ՀՖՖ նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, որը ստացավ 13, իսկ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն: Երեք քվեաթերթիկ ճանաչվեցին անվավեր, իսկ «Աչաջուր» ՖԱ ՀԿ-ի ներկայացուցչին զրկեցին մասնակցելու իրավունքից, քանի որ որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել էր ոչ թե անձնագիրը, այլ զինվորական գրքույկը:
Փակ, գաղտնի քվեարկությամբ, որոշվեցին նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները: Ավաղ, կին երկու թեկնածուներն առանց քվեարկության ընդգրկվեցին գործկոմի կազմում, քանի որ Մարինա Թաշյանն ու Լուսինե Բակումյանն ինքնաբերաբար դուրս մնացին պայքարից, քանի որ նրանց առաջադրած ՀԿ-ները կասեցվել էին ժողովի կողմից: Մյուս 14 անդամներն արդեն որոշվեցին քվեարկությամբ: Ահա գործկոմի նոր կազմը.
Բագրատ Նավոյան
Ալբերտ Սարգսյան
Գագիկ Աղբալյան
Հրաչիկ Աղաբեկյան
Պողոս Գալստյան
Հիրաչ Յագան
Կիմ Առաքելյան
Հասմիկ Ղարիբյան
Տիգրան Հակոբյան
Աննա Թադևոսյան
Կարեն Շաբոյան
Արմեն Նիկողոսյան
Արթուր Սահակյան
Արմեն Շահգելդյան
Արեն Մկրտչյան
Հայկ Ղազազյան
Ի դեպ, Արկադի Անդրեասյանի և Սլավա Սարգսյանի թեկնածությունները ընթացքում հանվեցին, չնայած նրանք մասնակից ՀԿ-ների ներկայացուցիչներ էին:
Ինչևէ, ՀՖՖ ժողովը ֆուտբոլի առողջացման նպատակով կասեցրեց այն ՀԿ-ների անդամությունը, որոնք վաղուց ոչ մի ֆուտբոլային գործունեություն չէին իրականացնում: Սակայն, ժողովի ընթացքը ցույց տվեց, որ մեր ֆուտբոլում դեռ շատ են տարաձայնություններն ու խնդիրները: Առանց դրանց հարթեցման և լուծման դժվար կլինի ապահովել հայկական ֆուտբոլի մշտական առաջընթացը: