ՀՖՖ նախագահի ընտրությանը զգացվեց իշխանության աջակցությունը. Թովմաս Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սա աննախադեպ երևույթ էր հայկական ֆուտբոլի պատմության մեջ, քանի որ տեղի ունեցավ պայքար երկու թեկնածուների միջև: Բայց այդ պայքարն անհավասար էր: Իմ մրցակիցը օգտվեց ֆեդերացիայի շենքից, որտեղ աշխատում են 80-ից ավելի մարդիկ, ովքեր սատարում էին նրան: Չէի ասի քաղաքական վերնախավը ներկա էր, բայց ներկայացուցիչներ կային, ուստի իշխանության աջակցություն նույնպես զգացվեց», - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրությունից հետո հայտարարեց թեկնածուներից Թովմաս Գրիգորյանը, որը քվեարկությամբ պարտվեց մյուս թեկնածու Արմեն Մելիքբեկյանին:
«Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը չգիտի, բողոքարկելու է ժողովի արդյունքները, թե՝ ոչ:
«ժողովը խայտառակ կասեցում արեց երկու ՀԿ-ների հանդեպ: Դա «Առնարն» էր և Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամը: Ինը ՀԿ-ների կասեցումների հետևանքով ես մոտ յոթ ձայն կորցրի: Բողոքարկելու մասին դեռ չեմ մտածել: Մի քանի օր անց վերջնական որոշում կկայացնեմ», - եզրափակեց Թովմաս Գրիգորյանը: