Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պրոֆեսիոնալ ատաղձագործը շատ ավելի պահանջված է, քան բուհն ավարտած, դիլետանտ բանասերը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Պարոն նախարար, ինձ մոտ տպավորություն է, որ մենք տարբեր լեզուներով ենք խոսում, կամ մենք չենք կարողանում Ձեզ հասկանալ, չնայած ինձ թվում է ընկալություններս բավարար է, կամ դուք չեք ուզում մեզ հասկանալ։ Նախագիծը շատ պարզ է։ Ինձ թվում է Ձեր միակ մտահոգությունն այն է, որ Կառավարությունը դիսկոմֆորտի մեջ չընկնի»,- խորհրդարանում «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակե դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին դիմելով՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվի ոչ միայն անվճար ուսուցման համակարգով, այլև վճարովի համակարգով։

«Ասում ենք՝ հանեք արգելքը, եթե ինչ-որ մեկը ցանկանում է գնալ սովորել և դառնալ զոդող, որի պահանջարկը կա։ Թողեք՝ մարդը դրա համար վճարի և գնա սովորի, դուք մի մտածեք իր հոգեկան ապրումների մասին, ինքը հետո դժբա՞խտ, թե՞ երջանիկ կլինի։ Ես այստեղ միայն ավագ դպրոցների հետ կապված մտահոգություն ունեմ։ Սակայն, այս նախագիծն ընդունվի, թե ոչ, միևնույն է՝ ավագ դպրոցները Հայաստանում կայացած չեն։ Երեխաները լացում են, որովհետև չեն ուզում գնալ ավագ դպրոց՝ հանրակրթական դպրոցներում որակը խայտառակ է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ ԲՀԿ պատգամավորի՝ այն նախագծերի փաթեթով բուհերի նկատմամբ «սրբազան սարսուռը» կկոտրեն, որ պարտադիր չէ բոլորի բուհ ընդունվեը։

«Մարդը կհասկանա, որ պրոֆեսիոնալ ատաղձագործը շատ ավելի պահանջված է, քան բուհն ավարտած, տգետ, դիլետանտ բանասերը, կամ բժշկականն ավարտած, բայց լանցետ չկարողացող բռնող բժիշկը»,- եզրափակեց նա։