Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess barselona
A A
Սպորտ

Հայ շախմատիստները Բարսելոնայի մրցաշարում համեստ տեղեր զբաղեցրին

Հայաստանի շախմատիստներն անհաջող հանդես եկան Բարսելոնայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում:

Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը չնայած պարտություն չկրեց մրցաշարի ընթացքում, սակայն 10 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և զբաղեցրեց ընդամենը 52-րդ տեղը: Մեր շախմատիստը տարավ երեք հաղթանակ, իսկ յոթ պարտիա ավարտեց ոչ-ոքի:

Գրոսմայստեր Տիգրան Կ. Հարությունյանը 6 միավորով մրցաշարն ավարտեց 70-րդ հորիզոնականում: Արցախցի Մանուէլ Պետրոսյանը նրանից կես միավոր քիչ վաստակեց և գրավեց 103-րդ տեղը: ՖԻԴԵ-ի վարպետ, 16-ամյա Դավիթ Դավթյանը, 5 միավորով զբաղեցրեց 149-րդ հորիզոնականը:

Մրցաշարի միանձնյա հաղթող ճանաչվեց ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կորոբովը, որը 10 հնարավորից վաստակեց 8,5 միավոր, ինչը բարձր արդյունավետություն է շախմատում: