A
A
«Ամենաթանկ» հարկը. առողջության պարտադիր ապահովագրումը՝ թեժ քննարկման թեմա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 21-ին` ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը Հրազդան քաղաքում (հասցե՝ ք. Հրազդան, փողոց՝ Օգոստոսի 23) կազմակերպեց հանրային քննարկում՝ «Առողջության պարտադիր ապահովագրության հարկ. ինչո՞ւ են դիմադրում հարկատուները» թեմայով։
Բանախոսներ էին՝ Սամվել Խարազյանը` առողջապահության ֆինանսավորման միջազգային խորհրդատու, Վիոլետա Զոփունյանը` «Իրավունքի զարգացման կենտրոն», հասարակական կազմակերպության նախագահ, Տիգրան Պետրոսյանը և Կարեն Մելիքյանը` ՏՏ ոլորտի մասնագետներ, «Սինոփսիս» ընկերությունից: Քննարկմանը մասնակցեցին նաև մարզի բուժհաստատությունների, քաղ հասարակության ներկայացուցիչներ, թեմայով հետաքրքրված քաղաքացիներ։
Քննարկումը համակարգում էին լրագրողներ Լիլիթ Ավագյանն ու Նելլի Ռաֆայելյանը։