A
A
Ուղիղ. «Ֆիորենտինա» - «Ռոմա». Հենրիխ Մխիթարյանը՝ պահեստայինների նստարանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Իտալիայի առաջնության 17-րդ տուրի մեկնարկային խաղում «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, կհյուրընկալվի «Ֆիորենտինային»։
Հռոմեական ակումբը 16 խաղից հետո վաստակել է 32 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: «Ֆիորենտինան» 17 միավորով գտնվում է 14-րդ հորիզոնականում։
Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսկի պահեստայինների նստարանին։
«Ֆիորենտինա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին։
Խաղի ուղիղ եթերը՝ ստորև.