Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարծում եմ՝ մեզ հաջողվեց ունենալ արդյունավետ նախագահություն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց՝ փաստացի տարին ավարտում են լավ տրամադրությամբ։

«Մենք կոնսենսուս ունենք օրակարգի բոլոր հարցերի շուրջ և  կարող ենք անցնել փաստաթղթերի ստորագրմանը։ Սա շատ լավ նշան ու մթնոլորտ է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը նկատեց, որ 2019թ․-ին ավարտվում է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը։ Նա շնորհակալություն հայտնեց գործընկեր պետություննների ղեկավարներին համատեղ աշխատանքի համար։

«Կարծում եմ, որ մեզ հաջողվեց ունենալ լավ և էֆեկտիվ նախագահություն։ Վստահ եմ, որ կշարունակենք մեր համագործակցությունը այդ ոգով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շնորհավորեց նաև Բելառուսի նախագահին՝ 2020թ․-ին ԵԱՏՄ-ում նախագահության համար։