A
A
Պորտուգալիայում ֆուտբոլիստը ծանր վնասվածք է հասցրել մրցակցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊորտուգալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հանդիպման ժամանակ խաղացողներից մեկը ծանր վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։
Միջադեպը պատահել է 1/8 եզրափակիչ «Պորտու» - «Սանտա Կլարա» հանդիպման ժամանակ։ Առաջին խաղակեսի միջնամասում տանտերերի ֆուտբոլիստ Զե Լուիշը գնդակի համար պայքարելիս ոտքով հարվածել է մրցակցի խաղացող Նենեի գլխին։
Վերջինս չի կարողացել շարունակել հանդիպումը և տեղափոխվել է հիվանդանոց։ Այնտեղ ֆուտբոլիստին անմիջապես ենթարկել են տոմոգրաֆիայի։ Ինչպես նշում են լրատվամիջոցները, Նենեի կյանքին վտանգ չի սպառնում։
Հանդիպումն ավարտվել է «Պորտուի» նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1։0, որն էլ մտել է գավաթի քառորդ եզրափակիչ։
Ansioso para ver o Canelas vs F.C.Porto #tacadeportugal pic.twitter.com/peMuw5lPBq
— António Franco (@antonio_franco_) December 19, 2019