Բացել լրահոսը Փակել լրահոսը
sofya-e1572775080530
A A
Հասարակություն

Հանրակրթության մեջ ամենամեծ ձեռքբերումը ներառական կրթությունն է․ Սոֆյա Հովսեփյան

Այս տարի Երևան քաղաքը, Շիրակի և Արագածոտնի մարզերն ամբողջությամբ ներառական կրթության ծրագրին են միացել, նշում է Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Պատգամավորը նշում է՝ քանի դեռ շենքային պայմանները հարմարեցված չեն յուրաքանչյուր անձի բարեկեցության համար, ներառական կրթությունը չենք կարող համարել հաղթանակած։ Բայց այն, որ այլևս երեխաները գնում են դպրոց և փորձում իրացնել, այս փորձը նույնիսկ հաղթանակ է, նշում է նա։

Պատգամավորի հավաստմամբ՝ ուսուցիչների վերապատրաստման ժամանակ պարզ է դարձել, որ վերջիններս վատ են վերաբերում ներառականությանը։ Մի դպրոցում երեխաները շատ են եղել, մյուս այլ դպրոցում՝ չկան։ Հիմա, սակայն, պայմանները ստեղծված են, մինչեռ մանկավարժը չի ցանկանում ջանք թափել։

«Նախարարությունը մեկ այլ փառահեղ ծրագիր է որդեգրել, ինչը տարիներով մեր կրթության համակարգում  բաց է մնացել։Դա մենթորների դպրոցն է, «ԴասավանդիրՀայաստան» և «Յունիսեֆ» հասարակական կազմակերպության հետ մեկտեղ, որի շրջանակում 60 հոգի վերապատրաստվեցին և նրանք պետք է 3 մարզերում 4 ամիս ժամանակահատվածով ուսուցիչներին սովորեցնեն, թե ինչպես է պետք աշխատել երեխաների հետ։ Այսքան տարիներ այդ լույսը չի վառվել, այսօր լույսը վառվում է, ուսուցիչը դժգոհում է, թե ինչ բեռ մեզ տվեցիք։ Երբ ուսուցիչը այդպես է մոտենում հարցին, ապա մենք չենք կարող խոսել ներառականության հաղթանակի մասին։ Սա խնդիր է, որովհետև ուսուցիչը պետք է երեխայի կրթության ճանապարհներ մշակի»։

Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ հանրակրթության մեջ ամենամեծ ձեռքբերումը եղել է ներառական կրթությունը։