A
A
Հայաստանի բռնցքամարտիկները կձախողվեն օլիմպիական խաղերում․ Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնվանի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը կարծում է, որ մեր բռնցքամարտիկները կձախողվեն առաջիկա օլիմպիական խաղերում։
«Այս պառակտումը, որ արհեստականորեն մտցրել են բռնցքամարտում, մեկ ֆեդերացիա, երկու ֆեդերացիա, լավ չի անդրադառնա մեր բռնցքամարտի վրա։ Լավ է, որ նոր մրցումներ են կազմակերպում։ Որքան շատ լինեն դրանք, այնքան առաջընթաց կլինի։ Սակայն, վերջին մրցաշարում ես լավ մենամարտեր չտեսա։ Միգուցե հին են, սովետական, դրա համար էլ չեմ նկատում։ Այսօր կան «ծակ պրոֆեսորներ», որոնք լավ են պատկերացնում բռնցքամարտը։ Նրանց կարծիքով Հայաստանում կան ուժեղ բռնցքամարտիկներ։ Ժամանակը կգա, կտեսնենք», - այսօր կայացած մամուլի ասուլիսում քննադատորեն ասաց աշխարհի նախկին չեմպիոնը։
Վետերան մարզիկն անդրադարձավ ևս մի քանի այլ հարցերի։ Մանրամասները՝ տեսանյութում։