Միքայել Մելքումյանը՝ Ռուսաստանում աշխատող հայ վարորդների վարորդական իրավունքի մասին
Աջակցիր «Ա1+»-ինԻ՞նչ է սպասվում Ռուսաստանում աշխատող հայ վարորդներին, որոնք չեն կարողանում հայկական վարորդական իրավունքներով գործունեություն ծավալել։ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի 1 տարվա գործունեությունը ամփոփող ասուլիսին հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ի պատասխան լրագրողի հարցին, նշեց․
«Նոյեմբերի կեսերին ԵԱՏՄ կոլեգիայից տեղեկատվություն եմ ստացել, որ նախապատրաստվում է, որպեսզի այդ հարցը լուծվի ԵԱՏՄ համապատասխան համաձայնագրով, որովհետև Ռուսաստանի օրենքի այդ կետը հակասում է Ռուսաստանի պարտավորություններին՝ ԵԱՏՄ-ի նկատմամբ»։
Միքայել Մելքումյանը առաջարկեց սպասել ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից այդ համաձայնագրի վավերացմանը։
Նշենք, որ Ռուսաստանում 2017 թվականի հուլիսի 1-ից գործում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային օրենքում» կատարած փոփոխությունները, որոնց համաձայն՝ արգելվում է աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիների։