A
A
Կարեն Հ. Գրիգորյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Էլգոյբար քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում ժամանակից շուտ հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը:
Վեց երկրների 10 ներկայացուցիչներով անցկացվող շրջանաձև մրցաշարի 8-րդ տուրում մեր հայրենակիցը հաղթեց հնդիկ շախմատիստուհի Շալմալի Գագարեին և վաստակեց 6,5 միավոր: Այդպիսով, Կարեն Հ. Գրիգորյանը անհասանելի դարձավ իրեն հետապնդող չորս շախմատիստների համար, քանի որ վերջին տուրից առաջ միավորների տարբերությունը հասավ 1,5-ի:
Այսօր կայանալիք վերջին՝ 9 -րդ տուրում, 2015թ ՀՀ չեմպիոնը սպիտակներով կմրցի 18-ամյա իսպանացի միջազգային վարպետ Խուան Պասկուալ Պլասուելոյի հետ: