Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arcrun
A A
Պաշտոնական

Կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի հատվածների ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։
Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։
Կորուստներ չկան»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ նախօրեին՝ ժամը 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ։