Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport borba
A A
Սպորտ

Ըմբիշները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները ներկայումս տարեվերջյան հավաք են անցկացնում Ծաղկաձորում գտնվող ուսումնամարզական համալիրում:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ազատ ոճի ըմբիշները հավաքը սկսել են դեկտեմբերի 8-ին և կավարտեն դեկտեմբերի 22-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ դրան մասնակցում է 32 ըմբիշ:

Հունահռոմեական ոճի ըմբիշների հավաքը մեկնարկել է դեկտեմբերի 11-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ, մարզումներին մասնակցում են 27 ըմբիշներ:

Նշենք, որ Ծաղկաձորում են գտնվում նաև հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականները:

Այս հավաքով մեր ըմբիշները պատրաստվում են գալիք մրցաշրջանին, որի ընթացքում անցկացվելու են օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարարեր։

Հիշեցնենք, որ Հայաստանից Տոկիո-2020-ի ուղեգիր արդեն նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը։